<<<<<<< HEAD DST Health

ՕՖԵՐՏԱ

Մոբայլ հավելվածի օգտագործման և հեռաբժշկության կարգով բժշկական խորհրդատվության տրամադրման

Սույն փաստաթուղթը հանդիսանում է հրապարակային Օֆերտա՝ «DST-Med» բջջային ծրագրային հավելվածի օգտագործման ինչպես նաև Հեռաբժշկության կարգով բժշկական խորհրդատվության տրամադրման ծառայություններ մատուցելու Պայմանագիր /այսուհետ նաև Պայմանագիր/ կնքելու առաջարկի մասին, որը Բժշկական կազմակերպության կողմից, Էլեկտրոնային հարթակի՝ DST-Med հավելված շահագործողի՝ «Տվյալների Բազայի և Վերլուծության Տեխնոլոգիա» ՍՊԸ-ի (այսուհետ նաև Ծառայության ադմինիստրատոր) տրամադրած DST-Med հարթակի միջոցով, ուղարկվում է անորոշ թվով անձանց, ստորև նկարագրված պայմաններով:

1. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն Պայմանագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

Հեռաբժշկություն բժիշկների, ինչպես նաև բժշկի և պացիենտի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ հեռահար խորհրդատվություն իրականացնելու բժշկական պրակտիկա.
Ծառայություն Գրավոր կամ բանավոր Բժշկական խորհրդատվություն (բժշկական ծառայությունը), որը կրում է խորհրդատվական բնույթ (առանց ախտորոշման) և որը Բժշկական կազմակերպության կողմից տրամադրվում է Պացիենտին ____________հարթակի միջոցով:
Պացիենտ Ֆիզիկական անձ, որին տրամադրվում են վճարովի բժշկական ծառայություն՝ խորհրդատվություն Պայմանագրին համապատասխան:
Օգտատեր 18 տարին լրացած ֆիզիկական անձ, ով ներբեռնում է _____________ հավելվածը և տալիս է իր համաձայնությունը Հեռաբժշկության կարգով բժշկական ծառայության մատուցման համար
Բժշկական կազմակերպություն Բժշկական կազմակերպություն (կամ անհատ ձեռնարկատեր), որն ունի համապատասխան լիցենզիա և տրամադրում է վճարովի բժշկական Ծառայություններ Պացիենտներին համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկների միջոցով:
Բժիշկ Անձ, ով Բժշկական կազմակերպության աշխատակից է,գրանցված է ունի բարձրագույն մասնագիտական բժշկական կրթություն «մանկաբույժ», «թերապևտ» կամ այլ մասնագիտացմամբ, մատուցում է Ծառայություններ Օգտատերերին Ծառայության միջոցով:
Ծառայության ադմինիստրատոր «Տվյալների Բազայի և Վերլուծության Տեխնոլոգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Էլեկտրոնային ծառայության հարթակ Բջջային Ծրագրային հավելված/համակարգ/, որը միտված է Պացիենտի՝ Բժշկական խորհրդատվության տրամադրման (առցանց) գործընթացի ձևակերպմանը ինտերնետի միջոցով իրական ժամանակում: Հարթակը թույլ է տալիս հեռակա խորհրդատվություն տրամադրել կայքի և բջջային սարքերի համար նախատեսված ծրագրերի միջոցով: Հարթակի մտավոր սեփականության իրավունքները և սեփականության իրավունքը պատկանում են «Տվյալների Բազայի և Վերլուծության Տեխնոլոգիա»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը,
Բջջային հավելված DST-Med
Անձնական էջ Օգտատիրոջ անձնական բաժին DST-Med բջջային հավելվածում, որը թույլ է տալիս Օգտատիրոջը (նրա օրինական ներկայացուցչին) բժշկական ծառայություն մատուցելու հայտ ուղարկել, կապ հաստատել բժշկի հետ, ստանալ բանավոր և գրավոր խորհրդատվություններ, կցել և պահպանել բժշկական փաստաթղթեր (անալիզների արդյունքներ, բժշկական եզրակացություն, տեղեկանքներ և այլն): Անձնական էջում կցված բժշկական փաստաթղթերը հասանելի են միայն Բժշկական կազմակերպությանը, Օգտատիրոջը (նրա օրինական ներկայացուցչին):
Բջջային հավելված Շարժական սարքերում օգտագործման համար նախատեսված համակարգ:
Ակցեպտ Օգտատիրոջ կողմից Հեռաբժշկության կարգով ծառայության ստացման նպատակով բջջային հավելվածի ներբեռնում,խորհրդատվության համար հայտի գրանցում
Անձնական տվյալ` ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.
Բժշկական գաղտնիք պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված տվյալներ

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

2.1. Բժշկական կազմակերպությունը Օգտատիրոջ դիմումի/հայտի հիման վրա պարտավորվում է մատուցել նրան կամ այն անձին, ում ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը նա հանդիսանում է (Պացիենտին), վճարովի բժշկական բանավոր կամ գրավոր բժշկական խորհրդատվություն տրամադրելու Ծառայություններ , ինչի դիմաց Օգտատերը վճարում է կատարում սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան:

2.2. Բժշկական կազմակերպությունը Ծառայությունները մատուցում է հեռահար կարգով՝ DST-Med բջջային հավելվածի ծառայության միջոցով:

2.3. Սույն Պայմանագրի Կողմեր են հանդիսանում Բժշկական կազմակերպությունը և Օգտատերը: Ծառայության Ադմինիստրատորը որևէ պատասխանատվություն չի կրում Բժշկական կազմակերպության կամ Բժշկի տրամադրած խորհրդատվության համար:

3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՅՄԱՆԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ,ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՀԸ,ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

3.1. Պացիենտը կամ Օգտատերը տալիս է իր համաձայնությունը ստորև սահմանված կանոններով ստանալու հեռաբժշկական խորհրդատվություն՝ որպես պացիենտ կամ 16 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված պացիենտի օրինական ներկայացուցիչ։ Կանոններին ծանոթանալուց հետո ծառայության ստացման համար Օգտատերը պետք է բջջային հավելվածի միջոցով հաստատի իր համաձայնությունը հայտ ներկայացնելու համար: Հայտի ներկայացմամբ Օգտատերը և կամ Պացիենտը համաձայնվում են սույն Պայմանագրի պայմաններով Պայմանագրի կնքմանը և Հեռաբժշկական խորհրդատվության ծառայության մատուցման Պայմանագիրը համարվում է կնքված:

3.1.2. Հեռաբժշկական խորհրդատվությունն իրականացվում է խորհրդատվություն տրամադրող բժշկի, բուժող բժշկի և պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ։

3.1.3. Հեռաբժշկական խորհրդատվությունն իրականացվում է առցանց միջավայրում, ձայնագրելու և այդ ձայնագրությունը պահպանելու հնարավորություն ունեցող ծրագրային հավելվածի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով:

3.1.4. Հեռաբժշկական խորհրդատվության ընթացքը անհրաժեշտության դեպքում ձայնագրվում է և ձայնագրությունը պահպանվում է Համակարգում:

3.1.5. Խորհրդատվության ժամանակ սույն համակարգի միջոցով պացիենտի հատուկ կատեգորիայի անձնական տվյալների մշակումը, պահպանումը և օգտագործումը գաղտնի է և պաշտպանված: Հեռաբժշկական խորհրդատվության ընթացքում ինչպես պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի), այնպես էլ խորհրդատվություն տրամադրող բժշկի գտնվելու վայրերն ապահովում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով պացիենտի անձնական տվյալների պաշտպանությունը:

3.1.6. Հեռաբժշկական խորհրդատվությանը պացիենտի ներկայությունը պարտադիր է, բացառությամբ բժիշկների միջև` առանց պացիենտի անձնական մասնակցության կամ պացիենտի կյանքին սպառնացող վտանգի դեպքում իրականացվող հեռաբժշկական խորհրդատվության դեպքերի:

3.1.7. Հեռաբժշկական խորհրդատվության նախապատրաստման և իրականացման ընթացքում պացիենտը (կամ նրա օրինական ներկայացուցիչը) հետևում է խորհրդատվություն տրամադրող բժշկի ցուցումներին և նշանակումներին:

3.1.8. Հեռաբժշկական խորհրդատվության ընթացքում, խորհրդատվություն տրամադրող բժշկի ցուցումով և պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, պացիենտը (կամ նրա օրինական ներկայացուցիչը) կարող է կատարել տնային պայմաններում օգտագործման համար նախատեսված սարքավորումներով իրականացվող և մասնագետի մասնակցություն չպահանջող հետազոտություններ (ջերմաչափում, զարկերակային ճնշման չափում, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշում և այլն), եթե խորհրդատվություն տրամադրող բժիշկը վստահ է սարքավորումների անհրաժեշտ ճշգրտության վրա կամ կարող է հեռահար ստուգել դրանց չափման ճշգրտությունը

3.2. Ծառայությունները Պացիենտին մատուցվում են այն Բժշկի կողմից, որն ընտրվել է 1) գրանցմամբ խորհրդատվության դեպքում՝ նախապես Օգտատիրոջ կողմից, 2) հրատապ խորհրդատվության դեպքում՝ տվյալ պահին համակարգում գտնվող (առցանց) Բժիշկների ցանկից պատահական կերպով: DST-Med հարթակում բաց հասանելիությամբ տեղադրվում է տեղեկատվություն Ծառայություններ մատուցող Բժիշկների մասին (նրանց մասնագիտական կրթության, որակավորման մասին և այլն) և այլ անհրաժեշտ տեղեկություններ ՀՀ օրենսդրությանը և գործարար շրջանառության սովորույթներին համապատասխան:

3.2.3.Հեռաբժշկական խորհրդատվության նախապատրաստման ընթացքում խորհրդատվություն տրամադրող բժիշկը հայտի ներկայացման պահից հայտը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ կայացնում է որոշում․

1) մեկօրյա ժամկետում` պլանային դեպքերի համար.

2) մեկ ժամվա ընթացքում` Առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 65-Ն հրամանի հավելվածներով հաստատված անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի համար։

3.2.4 Հեռաբժշկական խորհրդատվություն տրամադրող բժիշկը բավարարում է հեռաբժշկական խորհրդատվության հայտը, եթե․

1) նույնականացվել է պացիենտը (կամ նրա օրինական ներկայացուցիչը).

2) Համակարգի միջոցով մշակվել են պացիենտի անձնական տվյալները.

3) Օգտատիրոջ կողմից չի իրականացվել Ծառայության գումարի վճարում

16. Հեռաբժշկական խորհրդատվություն տրամադրող բժիշկը մերժում է հեռաբժշկական խորհրդատվության հայտը սույն Պայմանագրի 3.2.4 կետում նշված պայմանների բացակայության դեպքում:

17. Հեռաբժշկական խորհրդատվության հայտի ներկայացման պահից հեռաբժշկական խորհրդատվության նախապատրաստման և իրականացման համար սահմանվում է.

1) մինչև հինգ օր ժամկետ` պլանային դեպքերում.

2) մինչև երեք ժամ՝ Առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 65-Ն հրամանի հավելվածներով հաստատված անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի համար։

3.2.5. Հեռաբժշկական խորհրդատվությունը սկսելուց առաջ, խորհրդատվություն տրամադրող բժշկի կողմից իրականացվում է պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) նույնականացում ՀՀ բնակչության պետական ռեգիստրի միջոցով կամ պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) տրամադրած՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, որի էլեկտրոնային պատճենը պահվում է Բժշկական կազմակերպության կողմից։

3.3. Ծառայությունն իրենից ներկայացնում է Պացիենտին (Օգտատիրոջը) բանավոր կամ գրավոր բժշկական խորհրդատվությունների տրամադրում:

3.4. Պացիենտին (Օգտատիրոջը) տրամադրվում են բժշկական խորհրդատվություններ բոլոր հարցերով, բացառությամբ՝ 1) այն հարցերի, որոնց մասով Բժիշկը չի կարող ձևավորել իր մասնագիտական կարծիքը հեռահար կարգով զննում և Պացիենտի հետ այլ գործողություններ կատարելու տեխնիկական անհնարինության պատճառով. 2) այն հարցերի, որոնց համար անհրաժեշտ է ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, (զննման, անալիզների արդյունքներ և այլն), իսկ այն բացակայում է:

3.5. Օգտատերը Ծառայություն մատուցելուց առաջ կամ դրա ժամանակ Բժշկին տրամադրում է տեղեկատվություն Պացիենտին տրված ախտորոշումների, Պացիենտի կողմից տարված հիվանդությունների, իրեն հայտնի ալերգիկ ռեակցիաների, հակացուցումների մասին, Բժշկին ծառայության միջոցով ուղարկում է անհրաժեշտ փաստաթղթերի սկանավորված պատճենները:

3.6. Ծառայությունների մատուցման ընթացքում Բժիշկը Պացիենտին (Օգտատիրոջը) տեղեկացնում է այն մասնագետների մասին, որոնց հարկավոր է դիմել ախտորոշում կատարելու/հաստատելու/ճշտելու համար, ախտորոշման, բուժման առաջարկվող մեթոդների, դրանց հետ կապված ռիսկերի, դրանց հետևանքների և ակնկալվող արդյունքների մասին և տրամադրում այլ համանման տեղեկատվություն:

3.7. Ծառայության մատուցման արդյունքում Բժշկական կազմակերպությունը կազմում է գրավոր եզրակացություն Պացիենտի համար: Գրավոր եզրակացությունը վերջնական ախտորոշում չէ:

3.8. Ծառայությունները Բժշկական կազմակերպության կողմից մատուցվում են բարեխղճորեն, ՀՀ գործող օրենսդրության նորմերի պահպանմամբ, հաշվի առնելով հեռահար կարգով Ծառայություններ մատուցելու առանձնահատկությունը:

3.9. Այն դեպքում, երբ Ծառայությունների տրամադրման ժամանակ պահանջվում է սույն Պայմանագրով չնախատեսված լրացուցիչ բժշկական ծառայությունների տրամադրում, Բժիշկը պարտավոր է զգուշացնել այդ մասին Օգտատիրոջը:

3.10. Մինչև Բժշկի կողմից խորհրդատվության տրամադրումը Օգտատերը իրավունք ունի հրաժարվել ծառայությունից

3.11. Խորհրդատվության ավարտով ծառայությունները համարվում են պատշաճ մատուցված, եթե մեկօրյա ժամկետում գրավոր հիմնավորված առարկություն չի ստացվում:

4. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

4.1. Ծառայությունների գինը նշված է DST-Med բջջային հավելվածում:

4.2. Ծառայությունների գինը կարող է փոփոխվել միակողմանիորեն Բժշկական կազմակերպության կողմից: Ծառայության արժեքը չի կարող միակողմանիորեն փոփոխվել,եթե Օգտատիրոջ կողմից ներկայացվել է ծառայության մատուցման հայտ և այն ընդունվել է:

4.3. Ծառայությունները մատուցվում են դրանց դիմաց ամբողջ գումարի որպես կանխավճար նախապես վճարման դեպքում:

4.4. Ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է Ծառայություններում նշված Բժկական կազմակերպությանը անկանխիկ եղանակով:

4.5. Ծառայությաւն դիմաց վճարումը համարվում է իրականացված այն պահից, երբ դրամական միջոցները համալրում են Բժկական կազմակերպության հաշիվը:

4.6. Ծառայությունների դիմաց իրականացված կանխավճարը ենթակա է հետ վերադարձման Օգտատիրոջ կողմից Ծառայության հայտի հետ կանչման կամ Ծառայության չմատուցման դեպքում:

5. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

5.1. Բժշկական կազմակերպությունը և Ծառայության ադմինիստրատորը պարտավորվում են գաղտի պահել Պացիենտի կողմից բժշկական օգնության դիմելու փաստի, նրա առողջական վիճակի, ախտորոշման մասին տեղեկությունները և այլ տվյալներ, որոնք ստացվել են նրա հետազոտման և բուժման ընթացքում (բժշկական գաղտնիք):

5.2. Պացիենտի կամ նրա ներկայացուցչի Օգտատիրոջ համաձայնությամբ թույլատրվում է բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցումն այլ անձանց՝ այդ թվում պաշտոնատար անձանց, Պացիենտի հետազոտման և բուժման նպատակով:

5.3. Բժշկական գաղտնիք համարվող տվյալների տրամադրումը առանց Պացիենտի կամ նրա ներկայացուցչի Օգտատիրոջ համաձայնության թույլատրվում է այն Պացիենտի հետազոտության և բուժման նպատակներով, ով առողջական պատճառներով ունակ չէ հայտնել իր կամքը և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

5.4. Կողմերը պարտավորվում են գաղտնի պահել բուժման, ֆինանասական և այլ գաղտնի տեղեկատվությունը, որը ստացվել է այլ Կողմից սույն Պայմանագրի կատարման ընթացքում:

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Բժշկական կազմակերպությունը պատասխանատվություն է կրում Պացիենտի և Օգտատիրոջ առաջ սույն Պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

6.2. Սույն Պայմանագրի համաձայն ծառայություններ մատուցող Բժշկական կազմակերպությունը և դրա աշխատակիցները (բժիշկները) պատասխանատվություն են կրում առողջապահության ոլորտում իրավունքների խախտման, Ծառայություններ մատուցելու ընթացքում Պացիենտի կյանքին և (կամ) առողջությանը վնաս հասցնելու համար՝ համաձայն ՀՀ օրենսդրության:

6.3.Օգտատերը և/կամ Պացիենտը պատասխանատվություն է կրում Բժշկական կազմակերպության առջև վճարումը չկատարելու կամ ուշացնելու համար վճարելով տույժ յուրաքանչյուր ուշացված օրվա համար վճարման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով:

7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Սույն պայմանագրի իմաստով անհաղթահարելի ոժ է համարվում նաև ինտերնետ հասանելիության,կապի խափանումը,եթե նմանատիպ ցանկացած հանգամանք ուղղակի կերպով ազդել է Պայմանագրում նշված ժամկետներում պարտավորությունների չկատարման վրա, ապա այդ ժամկետները համապատասխանաբար տեղափոխվում են համապատասխան հանգամանքի գործողության ժամանակով:Կողմը, որի համար Պայմանագրին համապատասխան պարտավորությունների կատարումը անհնար է դարձել, պարտավոր է մյուս Կողմին գրավոր կերպով ծանուցել վերընշված հանգամանքների սկսման, կանխատեսվող տևողության և դադարեցման մասին դրանց սկսման և դադրեցման պահից 3 (երեք) օրից ոչ ուշ ժամկետում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

1.1. Սույնով Օգտատերը (Պացիենտը) ազատ, իր կամքով և իր շահերի համար տալիս է Օֆերտայի նախաբանի դրույթներին համաձայն ընտրված Բժշկական կազմակերպությանը, Ծառայությունների Ադմինիստրատորին, համաձայնություն իր անձնական տվյալների և այն Պացիենտի տվյալների մշակման համար, ում ներկայացուցիչն է հանդիսանում և ում շահերից ելնելով կնքում է սույն Պայմանագիրը:

1.2. Ծառայությունների Ադմինիստրատորն իրավունք ունի մշակելու,օգտագործելու անձի անձնական տվյալները այն ծավալով,որն անհրաժեշտ է Օգտատիրոջը նույնականացնելու, ծառայությունների որակը բարձրացնելու,գովազդային առաջարկներ ներկայացնելու,հաղորդագրություններ ուղարկելու համար:

1.3. Բժշկական կազմակերպությանը իրավունք ունի մշակելու,օգտագործելու անձի անձնական տվյալները և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունները այն ծավալով,որն անհրաժեշտ է Պացիենտին և/կամ նրա ներկայացուցչին կամ օրինական ներկայացուցչին նույնականացնելու, հեռաբժշկության կարգով գրավոր կամ բանավոր Բժշկական խորհրդատվություն (բժշկական ծառայությունը) մատուցելու համար:

1.4. Այն անձնական տվյալների ցանկը, որոնց մշակման համար տրվում է համաձայնություն՝ Ազգանուն, Անուն, Հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ծննդյան օր, ամիս, տարի, քաղաքացիություն, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար, քաղաքացու նկարը, ձայնի ձայնագրություն, Պացիենտի կողմից բժշկական օգնության դիմելու փաստի, իր առողջության վիճակի, բժշկական հաստատություն անձամբ ներկայանալով որոշված հիվանդության ախտորոշման մասին տեղեկություններ և զննման և բուժման ընթացքում ստացված այլ տվյալներ, ինչպես նաև ցանկացած այլ տվյալ, որը կարող է ստացվել սույն Պայմանագրի իրականացման ընթացքում:

1.5. Անձնական տվյալների հետ գործողությունների ցանկը, որոնց կատարման համար տրվում է համաձայնություն հետևյալն են՝ բոլոր գործողությունները անձնական տվյալներով, որոնք անհրաժեշտ են սույն Պայմանագրի կատարման համար, ներառյալ՝ անձնական տվյալների հավաքագրում, գրանցում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), դուրսհանում, օգտագործում, փոխանցում (տարածում, տրամադրում, հասանելիության տրամադրում), դիմազրկում, արգելափակում, ջնջում, վերացում, անձնական տվյալների փոխանցում (տարածում):